Ուղիղ եթեր

Գրել են՝ կրծքերդ ես ցույց տալիս․ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն կին զինծառայողին վարկաբեկել են, ապա գործը` կոծկել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 16-12-2023
ՀՀ ԶՈւ կին զինծառայող Մ․Պ․-ն դիմել է Oragir.News-ի խմբագրություն և բարձրաձայնել ՊՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ծառայության ընթացքում իր դեմ իրականացրած վարկաբեկիչ քայլերի մասին։

Տիկնոջ խոսքով՝ ինքը 2010 թվականի ապրիլից ծառայել է ՊՆ N զորամասում, որն այլևս լուծարվել է։ Ամեն ինչ կարգին է եղել, սակայն նախորդ տարի, երբ ծանր վիրահատություններից հետո մի քանի ամիս աշխատանքի չի ներկայացել ( բժշկի կողմից եղել է համապատասխան տեղեկանք-թույլտվություն), զորամասի հրամանատարությունն իր դեմ կեղտոտ արշավ է սկսել, որին մասնակցել են նաև ԱԱԾ աշխատակիցները, սևացրել նրա բարի համբավը, ոտնահարել արժանապատվությունը։

«2010 թվականի ապրիլից ծառայում եմ ՊՆ N զորամասում։ 2022 թվականին, երբ վիրահատություններից ու հետվիրահատական շրջանից հետո վերադարձա աշխատանքի, ինձ զանգահարում է ՌՈ մեր զորամասի կցորդը և ասում, որ վերադասությունը բողոքում է անօրինական բացակայությունների և այլնի համար, բայց իմ բացակայությունները ֆիքսված են հրամաններով։ Դրանից հետո ես ներկայանում եմ ՌՈ, պարզվում է, որ ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ նորմալ է։

Անցնում է որոշ ժամանակ, լսում եմ, թե ոնց է իմ անմիջական պետը՝ փոխգնդապետ Արտակ Երվանդյանը, բաժնի աշխատակիցներից մեկի հետ ինձնից բամբասում։

Դրանից որոշ ժամանակ անց ինձ իր մոտ է կանչում զորամասի հրամանատարի տեղակալ Սահակ Իսկանդարյանը և ասում՝ խայտառակ ես եղել ամբողջ ՊՆ-ով, ռազմական հետախուզության աշխատակիցները քո վրա գրել են, որ ինտիմ նկարներ ես հրապարակում, կրծքերդ ես ցույց տալիս․․․

Աշխատասենյակից դուրս գալուց հետո մի քանի անգամ զանգահարեցի ԱԱԾ, հանդիպում խնդրեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, բայց պատասխանեցին՝ չեք կարող, ի՞նչն է խնդիրը․․․»,- պատմում է կինը։

Նրա խոսքով՝ 2 շաբաթ տևած համառ ջանքերից հետո ԱԱԾ-ից կապ են հաստատել իր հետ և հրավիրել գերատեսչություն․

«Ինձ տարան ռազմական հակահետախուզության պետ գեներալ Դավիթ Սանամյանի մոտ։ Սկզբում ագրեսիվ տոնով ասաց՝ հեսա վրեքդ գործ եմ հարուցելու՝ իմ աշխատողին անվանարկելու համար։ Ասացի՝ հարուցեք։ Անցնում է մի քանի րոպե, ինձ ասում է՝ դա ձեր զորամասից են գրել, որ դուք գաղտնի հրամաններ եք հանում զորամասից և այլն։ Ասացի՝ պարոն Սանամյան, եթե նման բան կար, թող այդ րոպեին բռնեին իմ ձեռքից ու դիմեին ոստիկանություն, հո ասելով չի՞։

Անցնում է որոշ ժամանակ, փետրվար ամսին Պաշտպանության նախարարի կողմից ծառայողական քննություն է նշանակվում, որտեղ ԱԱԾ աշխատակից, մեր զորամասի կցորդ Հայկ Խալաթյանը բացարձակ սուտ տեղեկություններ է գրում, թե ես պատրվակներ եմ ման եկել բացակայելու համար, պատրվակներ եմ ման եկել, որ հոսպիտալում պառկեմ, որ ես պոռնո լուսանկարներ եմ հրապարակում կայքերում, որ համազգեստ չեմ հագնում, աշխատակիցների հետ անընդհատ կռիվների մեջ եմ, և որ ես չեմ պատժվել այս ամենի համար, քանի որ հայրս եղել է Զինվորական դատախազության նախկին աշխատող․․․»։

Տիկնոջ խոսքով՝ նույն ձեռագրով իրենից առաջ ևս 2 կին աշխատակցի ազատել են աշխատանքից․

«Կարծում եմ՝ իմ փոխարեն ուրիշ աղջիկ լիներ, երևի ինքնասպան կլիներ․․․ Ավելացնեմ, որ մեր զորամասի կցորդ Հայկ Խալաթյանը հանդիսանում է ԱԱԾ ռազմահետախուզական վարչության աշխատակից, որի քեռին ԱԱԾ աշխատակից, գեներալ Կարեն Ղարիբյանն է․․․»։

Մ.Պ.-ն մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ զորամասի կցորդ ԱԱԾ աշխատակից Հայկ Խալաթյանն իր դեմ սկսել է դավեր նյութել, երբ ինքն արհամարհել է իրեն ուղղված անձնական նամակները.

«Երևի թե ինձ գայթակղելու համար իր լուսանկարներն էր ուղարկում, որոնք ինձ մոտ կան պահպանված… Քանի անգամ ՊՆ եմ դիմել, որ ինձ տեղափոխեն, բայց պատասխանում էին՝ ձեր հարցը կքննարկվի»:

Մ․Պ․-ն ասում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի և իրեն վարկաբեկած պաշտոնյաներն օրենքի առաջ պատասխան տան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու