Ներքին 2 տարի առաջ - 15:00 16-12-2023

Չգիտեի ինչպես փրկել երեխաներիս ու ամուսնուս՝ արդեն հուղարկավորված դիակը․ զոհվածի այրի

Ճարտարցի Վանիկ Հայրապետյանը մեկն է այն հազարավոր արցախցիներից, ովքեր հանուն հայրենիքի փրկության զոհաբերեցին իրենց կյանքը, փոխարենն իրենց ընտանիքները կորցրեցին ոչ միայն հայրենիքը, այլև՝ իրենց։

«Ամուսինս սպա էր, ով այդ օրերին գտնվում էր մարտական դիրքերում։ Պատերազմի առաջին օրն էլ զոհվեց՝ հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ։ Ու քանի որ այդ օրերին Ճարտարում շրջափակման մեջ էին մարդիկ, դիակը հնարավոր եղավ իջեցնել դիրքերից մի քանի օր հետո»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Վանիկի կինը՝ Դոնարա Հայրապետյանը, ով այսօր իր չորս երեխաների հետ ապաստանել է Երևանում։

Դոնարան խոստովանում է՝ Վանիկն էր իր ուժն ու թևերը, իսկ այսօր մնացել է առանց թևերի ու իրեն ամենաանկարող ու թույլ մարդն է զգում։

«Ամուսինս մենակ կռվի մեջ է մտել թշնամու հետ։ Այդ օրերին քանի որ նույնիսկ չգիտեինք, թե ինչ է սպասվում մեզ, ամուսնուս հուղարկավորեցինք հայրենի Ճարտարում, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ պիտի պարտադիր բռնագաղթենք։ Չգիտեի ինչ անել, ինչպես փրկել երեխաներիս ու ամուսնուս՝ արդեն հուղարկավորված դիակը։ Մեր միակ փրկությունն այն էր, որ ամուսինս ժամանակին տղայիս սովորեցրել էր ավտոմեքենա վարել։ 16-ամյա Արենս մեր ողջ ընտանիքը փաստորեն փրկեց»,- ասում է Դոնարան։

Պարզվում է, Արենը, որ այդ օրերին միանգամից «մեծացավ» մի քանի տարով, և կարողացավ օրերով մեքենայի ղեկին նստած՝ նախ Ճարտարից Ստեփանակերտ, այնուհետև՝ ևս մի քանի օր՝ Ստեփանակերտից Երևան հասցնել ընտանիքը։

«Պատկերացրեք տղաս քանի օր է եղել մեքենայի ղեկին։ Նախ, Ճարտարից Ստեփանակերտ, ապա՝ այնտեղից Երևան։ Այդ օրերը, խցանումները, մեր ապրումները, վախն ու ամենակարևորը՝ հոր կորստի ցավը հոգում, Արենն ինձ և իր 3 քույր-եղբայրներին անվտանգ տարհանել է Արցախից»,-ասում է մայրը։

Դոնարան ասում է, որ այսօր ընտանիքի միակ փափագը հերոս Վանիկին Արցախից տեղափոխելն է։ «Մի՞թե շատ բան է ուզածս, գոնե երեխաներս հնարավորություն ունենան այցելել իրենց հերոս հոր շիրմին»,- ասում է Դոնարան։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»