Ներքին 2 տարի առաջ - 10:21 21-12-2023

Հիմա իմ կյանքը կիսատ է ու դատարկ, որովհետև չկա ինձ ուժ տվողը․ զոհվածի այրի

«Մեր սերը ծնունդ առավ 2020-ի պատերազմից մի քանի օր առաջ։ Ես ու ամուսինս՝ Անդրեյը, սովորական ընկերներ էինք, բայց եկավ մի պահ, երբ հասկացանք, որ առանց իրար չենք կարող մեկ օր անգամ ապրել․․․ իսկ հիմա․․․ հիմա ապրում եմ՝ օրս սկսելով և ավարտելով Եռաբլուրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի Անգելինան, ում ամուսինը զոհվել է 2023 թվականի պատերազմում։

«Երբ սկսվեց պատերազմը, ամուսինս ու նրա մորեղբայրը՝ Արցախ Պողոսյանը, նույն դիրքերում էին։ Պատերազմից կես ժամ առաջ խոսեցի նրա հետ, ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու․․․ դա եղավ մեր վերջին խոսակցությունը։ Հենց առաջին օրն էլ երկուսով անմահացան նույն դիրքում»,- պատմում է Անգելինան ու կարոտով հիշում ամուսնու հետ ապրած կարճ, բայց երջանիկ օրերը։

«Հիմա իմ կյանքը կիսատ է ու դատարկ, որովհետև չկա ինձ ուժ տվողը, իմ կենսուրախ Անդրեյը»- ասում է Անգելինան։

«Ինքն իմ ուժն էր, իմ ամեն ինչն էր, իմ թիկունքն էր ու թևերը: Միշտ ինձ ասում էր՝ բալա՛ս, պաշտպանությունը այստեղից է սկսում»,- ասում է Անգելինա ու ափսոսում, որ գոնե իր սիրելիից չհասցրեց մի բալիկ ունենալ։ Միակ սփոփանքն այն է, որ ամուսնու աճյունը կարողացել են բերել ՀՀ և ամփոփել Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը