Դպրոցում բռնաբարության դեպքը բացահայտած լրագրողի մոր դեմ գործ են ուզում «կարել»

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:20 15-12-2023
Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը Oragir.News-ին հայտնում է, որ իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ իր մոր դեմ փորձում են շինծու գործ սարքել։

Լիլիթ Աղեկյանի մայրը` Մարինա Շագոյանը աշխատում է այն դպրոցում, որտեղ կատարվող ապօրինությունների մասին հաճախ է բարձրաձայնում Աղեկյանը։

«Ես բացահայտել եմ Գյումրիիի թիվ 32 դպրոցի տնօրենի թույլ տված խախտումները, զեղծարարությունները, կեղծիքները, պետությանը վնաս տալը և այլն։ Մամայիս ասում էի`զգույշ եղիր, իմ այս բացահայտումները բերելու են նրան, որ քեզ հետապնդելու են։ Մայրս ասում է` ես գնում, պարապում, գալիս եմ, ես որևէ մեկի հետ առնչություն չունեմ։ Այսօր զանգահարեցի մորս, չպատասխանց, երկրորդ անգամ, որ զանգեցի, մայրս ասաց՝ էստեղ ծնողը եկել, հարձակվել է վրաս և ասում է, որ ես իր երեխային ծեծել եմ։ Մորս ասացի`պահի էդ ծնողին, ես հիմա գալիս եմ դպրոց: Մտա այդ դասարան և ասացի` Շագոյանը որևէ մեկիդ խփե՞լ է, եղե՞լ է նման բան, պատասխանեցին` ոչ»,- պատմում է Լիլիթ Աղեկյանը։

Նա համոզված է, որ իր բացահայտումների հետևանքով են գործ սարքում իր մոր դեմ։

«Իմ բացահայտումների հետևանքով մորս վրա գործ են ուզում կարել, ինձ համար սպասելի էր, բայց չէի պատկերացնում, որ էս եղանակով»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։

Նշենք, որ հետաքննող լրագրողը, բացի ապօրինություններից, բացահայտել է նաև դպրոցում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնաբարության դեպք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ մի քանի տղաներ, որոնք սովորում են դպրոցներից մեկի 7-րդ, 5-րդ և 3-րդ դասարաններում, ինչպես նաև քոլեջներից մեկի 10-րդ դասարանի մի տղա, 10 օր առաջ ֆուտբոլի դաշտ են տարել իրենց թաղում բնակվող 5-ամյա տղայի ու սեռական բնույթի բռնի հարաբերություն են ունեցել նրա հետ։ Երեխայի մայրը դիմել էր Ոստիկանություն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետաքսե Հակոբյան
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA
19:11 ՔԿ-ից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար
23:34 Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան