Մամուլ 2 տարի առաջ - 08:58 14-12-2023

Հայկ Սարգսյանի օրենքը մնաց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանը մինչեւ տարեվերջ եւս մեկ արտահերթ նիստ կհրավիրի, հավանաբար՝ դեկտեմբերի 20-21-ին: Մինչեւ դեկտեմբերի 17-ը դժվար թե նիստ անեն, ՔՊ-ն բոլոր ուժերը մոբիլիզացրել է կուսակցության քաղաքական ժողովի վրա, որը կայանալու է Գյումրիում՝ դեկտեմբերի 17-ին։ Ըստ ամենայնի, Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան, առաջին ընթերցումը եղավ երկու օր առաջ՝ արտահերթ նիստում: Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ականների կողմից էլ այն միանշանակ չի ընդունվել, ուստի մտադիր են էական փոփոխությունների ենթարկել:

Դիցուք` գոնե 6 ամսվա ծառայությունը պարտադիր դարձնել։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ: Ըստ մեր աղբյուրների՝ մեծամասնությունը կողմ է, որ վերջին երկու կետը հանվի նախագծից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր