Այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը. Հայկ Մարության
copy image url

Այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը. Հայկ Մարության

Ներքին 3 տարի առաջ - 12:16 22-06-2021

Արդեն հասել են նրան, որ աշխատանքային օրերին ևս մարդիկ հանդգնում են ապօրինի կրպակներ տեղադրել կանաչ գազոններում: Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում ապօրնի կրպակների շինարարությանը:

«Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, նա օրենքից դուրս ոչինչ չի ուզում անել, այսինքն՝ օրենքում չկա մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողե՞րը: Ի՞նչ է նշանակում՝ վախենում են դատվելուց: Էլ ինչի համար են վարչական շրջանի ղեկավարները, եթե չպետք է պաշտպանեն համայնքի հողը: Մենք չունենք հայանքի գողերի հող տալու: Էս քաղաքը մերն է ու մենք կպաշտպանենք»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այո, ոչ վարչական շրջանի ղեկավարը, ոչ քաղաքապետարանը օրենքից դուրս չի գործելու. «Իմ քաղաքապետ գալուս ամիսներ անց օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարությունը, որը նախատեսում է, որ համայնքային եւ պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու: Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»: Մարությանը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ վարչական շրջանի ղեկավարը քանդել են ապօրինի շինությունները եւ նրանց դեմ հարուցված է քրեական գործ:

«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով: Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի և 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, իրենք զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, և ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ: Ինձ զեկուցել են, որ ընտրությունենրի օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դեմն առնել: Սա համակարգային հարց է և այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,-ասաց քաղաքապետը: