Ներքին 2 տարի առաջ - 18:45 13-12-2023

Ոչ մի համայնքում ՔՊ խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվել․ Վահագն Ալեքսանյան

Օրեր առաջ Ալավերդիում, որտեղ համայնքի ղեկավարն «Ապրելու Երկիր» կուսակցությունից էր, ՔՊ նախաձեռնությամբ տեղի ունեցավ համայնքի ղեկավարի փոփոխություն, ներկայում Ալավերդին ղեկավարում է իշխանական համայնքապետը։ Նման ռևանշի, կամ ինչպես ասում են՝ մինի հեղաշրջման գործընթացներ կանխատեսվում են նաև Գյումրիում և այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն փոքրամասնություն է։

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ասաց․ «Նիստը համայնքներում ընդհանուր աշխատանքի տրամաբանության մասին է եղել։ Ոչ մի համայնքում խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվել»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր