Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:00 13-12-2023

ՀՊՏՀ ռեկտորը «էշի տեղ է դրել» ԿԳՄՍՆ-ին. նա կհեռացվի պաշտոնից

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, հայտնվել է բանտում, որից հետո նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Գալոյանը բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չէր ներկայացել դատարան փորձաշրջանի կատարման ապացույցներով, ինչից հետո տրվել էր հետախուզման հրաման:
​​​
Օրեր առաջ ԱԺ-ում, ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի հարցին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ պաշտոնապես դիմել են ԱՄՆ կառավարությանը, որպեսզի համոզվեն, որ Լոս Անջելեսի դատարանի պաշտոնական կայքում երևացող Դիանա Գալոյանը հենց ՀՊՏՀ ռեկտորն է, որից հետո արդեն լուծումներ կլինեն։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Oragir.News-ին հաջողվել է պարզել, որ Դիանա Գալոյանը խոստովանելու փոխարեն մանիպուլացրել է նախարարությանը, ինչը զայրացրել է տիկին նախարարին:

Գալոյանը պաշտոնական գրությամբ, ուղիղ չհերքելով, որ գողը ինքն է, ճարպկորեն հայտնել է, թե իր ծննդյան ամսաթիվը ներբեռնելու պարագայում պարզ կլինի, որ դատարանի կայքում իր անձի վերաբերյալ տվյալներ առկա չեն:



Իսկ թե ինչու առկա չեն, պատճառը շատ զվարճալի է: Բանն այն է, որ ամսաթվերի գրառման ամերիկյան համակարգում, ի տարբերություն հայկականի, նախ՝ գրվում է ամիսը, ապա՝ օրը: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի տվյալները «01/04/1980»-ի փոխարեն ընդամենը գրանցվել են «04/01/1980», ինչի հետևանքով դատարանի կայքը, ինչպես կարելի է տեսնել նկարում, գտնում է 1980 թվականի ապրիլ ամսին ծնված Դիանա Գալոյանին, սակայն ոչ հունվարին:



Եվ այսպես, մեզ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կառավարության պաշտոնական պատասխանից հետո (որ հագուստի գողը հենց ինքն է) Դիանա Գալոյանը հեռացվելու է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից, դեռ ավելին՝ կարող է լրացուցիչ պատասխանատվության ենթարկվել այս պաշտոնեական կեղծիքի համար:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
16:02 Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը․ կասկածյալը հայտնի է