Սեպտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Մ․-ն և հայտնել, որ օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բաց դռնից մուտք է գործել «ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի, ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրված Նոր Գյուղ 1 փողոց 7/1 վարչական շենք և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիգրան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շենքից գողացել են տանիքի որոշակի հատված՝ հիմնականում տանիքի ծածկի մետաղական հատվածը, ինչպես նաև վարչական շենքի 4-րդ հարկի մի քանի փայտյա պատուհաններ, որոնց մի մասը գտնվում է վարչական շենքի բակում։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: