Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:28 07-04-2026

Խի՞ եք ձեզ դրել էշի տեղ. բա ձեր դաշինքի անունը դնեիք Վերադարձ Պապլավոկ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ. Կոնջորյան 

Մեր ընդդիմությունը տարբեր աճպարարություններ էր անում, ասում էր՝ կողմ են նախագծի ոգուն, բայց դեմ են ժամկետներին, ասում էին՝ անցած ընտրություններին ձեր պլակատի վրա Նիկոլ Փաշինյանի անունն էր գրված: Հա՛, Նիկոլ Փաշինյանի անունն էր գրված, որովհետև ինքն էր մեր առաջնորդող ուժը: Խի՞ եք ձեզ դրել էշի տեղ:

Այս մասին իր ելույթում ասաց Հայկ Կոնջորյանն ու դիմեց դաշնակցականներին:

«Կամ որ տենց լավ բան անձնանուններով ընտրության գնալը, խի՞ չեք ձեր դաշինքի անունը դրել Վերադարձ Պապլավոկ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Խի՞ եք դրել «Հայաստան» դաշինք, չէ՞ որ Քոչարյանն ա ձեր առաջնորդող ուժը:

Կամ ասում են՝ ընտրություններից 2 ամիս առաջ փոփոխություն են անում, խաթարում են գործընթացը, բա անընդունելի չի՞, որ 2 ամիս է մնացել ընտրություններին, բայց այդ քաղաքական ուժի ղեկավարը (նկատի ունի Սամվել Կարապետյանին) մի անգամ չի երկխոսել ժողովրդի հետ, այն ժողովրդի, որին ինքը պատրաստվում է փրկել:

Ընդ որում՝ սա բացառիկ բան է Հայաստանում. ես տեսել եմ քաղականան ուժերի, որոնք կարողանում են խոսել, որոնք չեն կարողանում խոսել, բայց առաջին անգամն է, որ քաղաքական ուժը ոչ կարողանում է խոսել, ոչ էլ՝ չխոսել»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում