Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:12 09-06-2025

Իրեն էշի տեղ է դրել ինչ-որ մի չինովնիկ, մարաղ մտած` ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում. Ավինյան

Կոյուղիների հետ կապված խնդիրներ, ինֆորմացիայի խեղաթյուրումը կա, և ես վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում, ես վստահ եմ, որ դա հատուկ է արվում, և իրականում ցավոք սրտի, դա մեր պատասխանատվության տիրույթը չի: Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը:

«Դա պետական գույք է, ու ենթադրում եմ մի մասն էլ հանձնված չէ Վեոլիա ջրին, և այնպես է ստացվում , որ մենք քաղաքում ունենք մի ենթակառուցվածք, որն ուղիղ մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում, բայց կարծում ենք, որ դա մեկանգամյա ծրագիր չպետք է լինի: Եկեք օրենքով ֆիքսենք, դա թող տեղափոխեն մեր դաշտ, իմանանք, որ սա մեր անելիքն է, սկսենք պլանավորել այդպես: Մենք երկու տարի 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք, ոնց ենք հիմնավորում, որ դա անում ենք, հիմա դա պետք է կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև դա մեր գույքը չի, պետական գույք է», - ասաց Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքով, յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակը պետք է ֆիքսի. «Եթե ջրային կոմիտեն է, նրան պետք է ֆինանսավորումը հատկացնեն, անեն, իմանան, որ դա է խնդիրը, եթե մենք ենք, հասկանանք, թե ֆինանսավորման հարցը ոնց ենք լուծելու, բայց հիմա կա պետական գույք, որը ջրային կոմիտեի բալանսում է, տեր չունի, օդում կախված է , մեկ շաբաթվա ընթացքում 400 վթար է եղել: Մի քանի լրագրողներ էլ, ովքեր ֆիքսված են հենց դրա վրա, ասում են տեսեք-տեսեք, դա քաղաքապետարանի խնդիրն է, բայց դա քաղաքապետարանի խնդիրը չի, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը , հիմա եկեք հասկանանք, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք գնա, արա՛, որովհետև անընդհատ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն, վերջը ասելու ենք էս մարդը չի, էն մարդն է, կամ էս չինովնիկն է, նստած իրան էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է, էլի, մարաղ մտած` ասում ա՝ լավ ա, քաղաքապետարանին են մեղադրում, ինքը չի երևում» ,-ասաց Ավինյանը:

Նշենք, որ մինչ այդ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցել է մայրաքաղաքում առկա կոյուղիների վթարների կտրուկ ավելացման մասին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով