Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:46 13-03-2023

Շատ հնարավոր է, որ մի չինովնիկ նախարարի իմացությամբ ինչ-որ բան ձեռք բերի և ունենա այլ ծախսեր․ Հովիկ Աղազարյան

«Եթե Դուք ինձ հարցնեք, թե ՀՀ պետական ապարատը լիարժեք է աշխատում, թե՝ ոչ, ես, բնականաբար, կասեմ, որ աշխատում է և բավականին արդյունավետ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցադրմանը՝ համաձա՞յն է ՀՀ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի տեսակետին, որ ՀՀ պետական ապարատը լավ չի աշխատում։

Աղազարյանն անդրադարձավ նաև Թորոսյանի հայտարարությանը, թե ինքը հանիրավի մեղադրվել է իր լիազորությունները կատարելու և առանց «վերադասի» թույլտվության որոշումներ կայացնելու համար։

«Կարծում եմ, որ քովիդի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ շատ դինամիկ վիճակներում էր, հնարավոր կլինեին իրավիճակներ, որ որոշումներ կայացվեին, որը կարող էր լինել ինչ-որ ստանդարտներից դուրս, և դա չի բացառվում։ Բայց սա մի հարց է։ Սրա նկատմամբ իրավական գնահատականն այլ հարց է։ Բայց այն դեպքերում, երբ ակնհայտ է այս կամ այն դրսևորման հիմքում ընկած շարժառիթը, դա ուրիշ հարց է»,- ասաց նա։

Աղազարյանն, այդուհանդերձ, որևէ բան չբացառեց։

«Իհարկե, շատ հնարավոր է, որ մի չինովնիկ նախարարի իմացությամբ ինչ-որ տեղից ինչ-որ բան ձեռք բերի, և դրա հետ կապված նաև ունենա որոշակի այլ ծախսեր, որոնք հնարավոր չէ բացառել։ Ես չգիտեմ, քանի որ ես կառավարությունում չեմ աշխատել։ Հնարավոր է՝ նման իրավիճակ լինի, բայց դա ուրիշ հարց է։ Իսկ երբ փոխքաղաքապետին հիմա կալանավորել են՝ իր հետ կապված հարցադրումներով, որքանով ես ծանոթ եմ, դրանք մի փոքր այլ բնույթի են»,- ասաց նա։

Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ այդ գործողություններն իշխանության կողմից կոռուպցիայի նկատմամբ պայքարի շրջանակում են իրականացվել։

«Դա, իհարկե, մենք չեն կարող ասել, թե այս կամ այն դեպքն իրավական ինչ շարունակություն ու վերջաբան կունենա, բայց նպատակը կոռուպցիան վերացնելն է»,- ասաց նա։

Անդրադառնալով մահճակալներ գնելու, թեթև վիճակում գտնվող պացիենտներին բուժկենտրոններից դուրս գրելու և թթվածնի չինական կայաններ ձեռք բերելու համար հետագայում ևս մեղադրվելու հավանականության մասին Թորոսյանի հայտարարությանը՝ Աղազարյանն ասաց․ «Դե դա պրն․ Թորոսյանի կողմից մի քիչ հեգնանքով է ասված։ Ես դա մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Յուրաքանչյուր գործընթաց պետք է ունենա իր հիմնավորումը։ Հիմա, ենթադրենք, տեղի է ունեցել մի գործընթաց։ Հիմա ինչ-որ մեկը պրն․ Թորոսյանին մեղադրո՞ւմ է այս պահին։ Եթե ինքն այն տեսակետին է, որ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, ապա ինքը կարող էր և կարող է իր դիրքն օգտագործել՝ նմանատիպ բացասական երևույթների դեմ իրավական ճանապարհով պայքարելու համար։ Որովհետև ինքը եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար, ինքը եղել է առողջապահության նախարար, և՛ վարչության, և՛ կուսակցության անդամ է։ Հետևաբար, թող ինքը պայքարի։ Բայց այդպիսի գնահատականներն իրավական չեն, հետևաբար, ես որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ Քովիդի համավարակի ժամանակ Արսեն Թորոսյանի կատարած աշխատանքը գնահատելը դժվար է, բայց ընդհանուր առմամբ ինքը դրական տպավորություն ունի։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com