Արտաքին 2 տարի առաջ - 17:48 12-12-2023

ԵՄ-ն կհամոզի Հունգարիային աջակցել Ուկրաինային օգնության տրամադրմանը

Եվրամիությունը նպատակ ունի այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում դիմադրող Հունգարիային համոզել աջակցել իր առաջարկած` Կիևին 50 միլիարդ եվրոյի (54 միլիարդ դոլար) օգնության ծրագրին՝ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերմանացի պաշտոնյային:

Բլոկի 27 անդամ երկրները, բացառությամբ մեկի, պաշտպանում են Ուկրաինային օգնելու առաջարկը, ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Հունգարիային, որի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնում է վետո դնել օգնության վրա։

Ուկրաինային անհրաժեշտ է պլանավորման կայունություն, քանի որ նա մտնում է երկրորդ ձմեռ՝ պայքարելով ռուսական ներխուժման դեմ, ասել է պաշտոնյան Բեռլինում դեկտեմբերի 14-15-ը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ ճեպազրույցում:

ԵՄ ընդհանուր բյուջեից նման վճարումները պահանջում են անդամ բոլոր երկրների միաձայն աջակցությունը։

«Մեր հստակ նպատակն է համոզել այս պետությանը, որ Ուկրաինայի հիմնադրամը ճիշտ գործիք է՝ ցույց տալու մեր միասնությունը և հստակ ուղերձ հղելու Ռուսաստանին, ինչպես նաև աջակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ջանքերին՝ մոբիլիզացնելու հետագա անհրաժեշտ աջակցությունը», - ասել է պաշտոնյան։

Հարցին, թե կա՞ պլան Բ, պաշտոնյան ասաց. «Մենք աշխատում ենք պլան Ա-ի վրա»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հունգարիան հակասության մեջ է մտնում ԵՄ գործընկերների հետ։ Նա թուլացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անցած դեկտեմբերին վետո դրեց 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրո տրամադրելու գործարքի վրա:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր