Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:37 12-12-2023

Լֆիկի ստրուկներ․ 10 տարի առաջ Սամվել Ալեքսանյանի դեմ ցույցեր անող Տիգրան Ավինյանը Փակ շուկան կվերադարձնի՞ ժողովրդին

Մի քանի օր է, ինչ համացանցում տարածվում է 10 տարի առաջ՝ 2013 թվականին արված մի տեսանյութ, որտեղ ցուցարարները պահանջում են Մաշտոցի ողոտայում գտնվող Փակ շուկան չվերածել «Երևան սիթի» սուպերմարկետի։

Բողոքի ակցիաներին մասնակցել է նաև Տիգրան Ավինյանը, որը տեսանյութում, դիմելով Ալեքսանյանի աջակիցներին, ասում է․ «Լֆիկի ստրուկ եք սաղդ»։

Այս արտահայտության համար Սամվել Ալեքսանյանի աջակիցները Ավինյանին ծեծում են և ասում․ «Լֆիկ չի քո համար, այ ․․․ Լֆիկ չի, փախի՛ ստեղից»։

Այս ակցիաներից 5 տարի անց ՔՊ-ականները եկան իշխանության, Տիգրան Ավինյանն էլ պետական ապարատումբարձր պաշտոն զբաղեցրեց՝ փոխվարչապետ։ 2019 թվականին, երբ ՔՊ-ականներտ Տիգրան Ավինյանի գլխավորությմաբ այցելել էին Ապարան, նույն Սամվել Ալեքսանյանը, որին Ավինյանը ժամանակին «Լֆիկ» էր անվանում, նրա համար անձրևանոց է բերում, որ հանկարծ անձրևից չթրջվի։

Հետաքրքիր է, Տիգրան Ավինյանը, որն այսօր զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, ջանքեր գործադրո՞ւմ է երբեմնի Փակ շուկան ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ, թե՞ այսօր «Երևան սիթի» սուպերմարկետը ավելի վեր է դասում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»