Ներքին 2 տարի առաջ - 12:25 12-12-2023

Դանակահարություններ՝ Քաջարանում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Քաջարանի գերեզմանատան մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ին, և 23-ամյա Ռոման Հ.-ին:

Վերջիններս տեղափոխվել են «Քաջարան» ԲԿ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք գտնվում են վիրահատարանում ու ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Ոստիկանները հայտնաբերել են Նվեր Խ.-ին ու ձերբակալել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի