Արտաքին 2 տարի առաջ - 11:01 12-12-2023

Բայդենն ու Զելենսկին կքննարկեն մարտի դաշտում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսզու հետ։

Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին՝ մանրամասնելով, որ նախագահները մտադիր են ի թիվս այլ հարցերի քննարկել նաև իրավիճակը մարտի դաշտում։

«Վաղը նախագահը Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկու հետ մի շարք քննարկումների համար: Մենք անհամբեր սպասում ենք այս այցին»,- ասել է Քիրբին։

Ինչպես մանրամասնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հանդիպման ընթացքում Բայդենն ակնկալում է Զելենսկիից նորություններ լսել մարտի դաշտում առկա իրավիճակի մասին։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային, հատկապես՝ ձմռանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր