Մամուլ 2 տարի առաջ - 08:18 12-12-2023

Ավինյանին փոխարինում են Փամբուխչյանո՞վ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին: Ավելին՝ հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել: Քաղաքապետարանի խոսնակը մեզ ասաց.

«Քանի որ կան հսկողականներ` տարբեր վարչությունների վրա, եւ դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթվա մեջ, դրա համար որոշում կայացվեց հաջորդ երկուշաբթի նիստն անցկացնել, որ ամբողջական պատկեր ունենանք»: Այս տրամաբանությամբ ԱԺ-ն ու կառավարությունն էլ կարող են հերթական նիստը չանել եւ պարզաբանել, որ բոլոր նախագծերը հավաքելու են՝ մի օրում քննարկեն։ Իսկ հաջորդ երկուշաբթի դիսպետչերականը Տիգրան Ավինյա՞նն է վարելու։ «Դիսպետչերականները միշտ քաղաքապետն է վարում, այժմ նման տեղեկություն չկա, որ Արմեն Փամբուխչյանն է վարելու: Գուցե այդպես լինի, եթե քաղաքապետն արձակուրդում կամ գործուղման մեջ լինի»։

Նիստի չեղարկումը եւ Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելն ուշագրավ են վարչապետի եւ քաղաքապետի ոչ հարթ հարաբերությունների կոնտեքստում։ Չի բացառվում, որ ոչ մի ինտրիգ էլ չկա, սակայն, մյուս կողմից, հնարավոր է սա Ավինյանին չեզոքացնելու հերթական քայլն է՝ դեֆակտո քաղաքապետ են կարգում առաջին տեղակալին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր