Միտք 2 տարի առաջ - 13:17 11-12-2023

Փաշինյանը նոր թափ հաղորդում «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր բաժանմանը․ Հոխիկյան

«Իջևանում իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել մի նոր՝ շատ վտանգավոր միտք, որով արդեն բացահայտ թշնամանք է տարածում հայերի միջև ու նոր թափ հաղորդում «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր բաժանմանը», - գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Նիկոլն ասում է՝ 30 տարի խաբել ենք ժողովրդին՝ չասելով, որ «անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր»: Այսինքն այս նախադասությամբ Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ ինքն ի սկզբանե հակված է եղել հանձնել Արցախը, այլ հարց է, որ, ինչպես ինքն է ասում, «մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասեցիք, որ հետամուտ կլինեք ԼՂ ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: ․․․Մեր մեղավորությունն ու մեծագույն սխալն այն է, որ մենք այս թեմաներով մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 44-օրյա պատերազմից հետո»:

Եթե ավելի պարզ ներկայացնենք Նիկոլի խոսքը, նա փորձում է մարդկանց համոզել, որ Արցախի ազատագրության հնարավորությունը բացառված է եղել ամենասկզբից, Աննա Հակոբյանի բառերով՝ զոհերը տվել ենք հանուն ոչնչի, իսկ 30 տարի շարունակ մենք պահել ենք Արցախը՝ փոխանակ շենացնեինք Հայաստանը։

Չկա ավելի ապազգային ու այլասերված միտք, քան այս արտահայտությունն է՝ փորձելով արդարացնել սեփական դավաճանությունը և մեկ ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ հանելով։

Ես հույս ունեմ՝ մեր ազգն այնքան խելք ունի, որ չտրվի այսպիսի հիմար մտքերին, իսկ որ Արցախի ազատագրումն ի սկզբանե եղել և մնում է հայկական պետականության անվտանգության երաշխիքը, ցույց տվեցին Նիկոլի կողմից Արցախի դավաճանական հանձնմանը հաջորդած դեպքերը։

Մենք Արցախը էլի կազատագրենք, մեր ժողովուրդն էլի կվերագտնի իրեն, իսկ Նիկոլն ու նրա նման մարդիկ պատմության մեջ կմնան հավերժ անեծքի տակ։

Մելիք Ֆրանգյուլի ժամանակներից անցել է 300 տարի, Պետրոս Գետադարձից՝ 1000 տարի։ Երկուսն էլ իրենց կյանքը ավարտեցին շատ դաժան պայմաններում, իսկ ժողովուրդը շարունակում է անիծել այս սրիկաներին իրենց դավաճանության համար։ Նույնը նաև մերօրյա սրիկաներին է սպասվում»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն