Ներքին 2 տարի առաջ - 14:40 11-12-2023

Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան

Ամեն մարդ ինքն է իր թշնամիներին ընտրում։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի մի ստվար զանգված համարում է, որ Արցախի էջը փակված չէ.«Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ որևէ մեկն Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ էր նոր նախագահը, ֆրակցիան էլ իրենցը մեծ էր։ Թե ինչպես եղավ իշխանափոխություն, կարծում եմ, մի օր կբացահայտվի։ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագաներին էլ։ Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունք է»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի