Արտաքին 2 տարի առաջ - 08:53 11-12-2023

Սիրիայի դիմադրությունը խափանեց ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերը․ Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սիրիական դիմադրությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ տապալել է նրանց ծրագրերը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թշնամանքը հիմնված է Սիրիայի կառավարության և ժողովրդի դիմադրության և նրանց դավադրությունների ձախողման վրա, հատկապես թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների տապալման հարցում»,- ասել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ պաղեստինյան «դիմադրության խմբերին» հաջողվել է խայտառակել Իսրայելին և նրա գլխավոր մեղսակից ԱՄՆ-ին վերջին 60 օրվա ընթացքում՝ չնայած օդային և ծովային ուժերի պակասին։

Իսրայելի ռեժիմը չի կարողացել հասնել իր նպատակներից ոչ մեկին, բացառությամբ անմեղ կանանց և երեխաների սպանությունները, նշել է նա։
«Եթե չլիներ ԱՄՆ-ի հետախուզական, ռազմական, անվտանգության, ֆինանսական և լրատվական աջակցությունը, սիոնիստական ​​ռեժիմն արդեն փլուզված կլիներ»,- ընդգծել է Ռաիսին։

Ըստ նրա, «համաշխարհային հասարակական կարծիքում Իսրայելի և նրա դաշնակիցների նկատմամբ աննախադեպ զայրույթն ու ատելությունն ապացուցեցին վերջին 43 տարվա ընթացքում ռեժիմի կեղծ և հանցավոր բնույթի հանդեպ Իրանի դիրքորոշումը»:

«Մենք կասկած չունենք, որ ինչպես Իրաքի, Սիրիայի, Եմենի և Լիբանանի ժողովուրդները հաղթանակ տարան Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նկատմամբ, Պաղեստինի ժողովուրդը նույնպես հաղթանակած դուրս կգա այս ճակատամարտում»,- ասել է Իրանի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի