Ուղիղ եթեր
Ձեր իշխանության ձեռքերն արյունոտ են․ քաղաքացիները փաստերով հակադարձում են Ալեն Սիմոնյանին
copy image url

Ձեր իշխանության ձեռքերն արյունոտ են․ քաղաքացիները փաստերով հակադարձում են Ալեն Սիմոնյանին

Ներքին 1 տարի առաջ - 14:45 09-12-2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագորղների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իրենց իշխանությանն ուղղված մեղադրանքներին, մասնավորապես՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուն ասել էր․ «Դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգել է վթարի հետեւանքով մահացած հղի կնոջ ընտանիքի անդամներին, ցավակցել է։Մեր ձեռքերին արյուն չկա, թող իրենց հետ հանկարծ չխառնեն»։

ԱԺ նախագահի այս հայտարարությունից հետո հանրության մի ստվար զանգված սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում Ալեն Սիմոնյանին հիշեցրել է իրենց իշխանության օրոք տեղի ունեցած մահերը։

Oragir.News-ն առանձնացրել է Փաշինյանի իշխանության օրոք գրանցված մահերից մի քանիսը։

2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, երբ արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանը գալու է իշխանության, Էջմիածնում սպանվեց ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը։


2019 թվականին կալանավայրում մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը։


2019 թվականին ՌԴ-ում մահացավ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։



2019 թվականին հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։



2020 թվականի հունվարի 17-ին՝ կասկածելի հանգամանքներում, մահացավ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը։


2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր, որոնց հստակ թիվն այդպես էլ իշխանությունը չհրապարակեց։ Փոխարենը Փաշինյանը հայտարարեց, որ զոհերի թիվը կլինի 4000-ի մոտ՝ պլյուս-մինուս 50։ Մինչ օրս զոհվածների անուն-ազգանունները հրապարակված չեն։

2020 թվականի հոկտեմբերին մահացավ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։



2020 թվականի նոյեմբերի 13-ին, կամրջի տակ հայտնաբերվեց 1993 թվականին ծնված Գառնիկ Պետրոսյանի դին, ով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից ժամեր անց հազարավոր քաղաքացիների հետ միասին մտել էր ԱԺ-ի շենք, նստել ԱԺ նախագահի աթոռին և ծխել։



2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, որի առողջական վիճակը վատթարացել էր կալանավայրում։



2021 թվականի ապրիլին կասկածելի հանգամանքրենում մահացավ ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանը։



2022 թվականի հուլիսի 15-ին դատական նիստերի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։


2022 թվականի ապրիլի 26-ին, Փաշինյանի ավտոշարասյունը Երևանում՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին։ Երիտասարդ կինն ու նրա չծնված երեխան մահացան։


2022 թվականի օգոստոսի 14-ին Սուրամալու առևտրի կենտրոնում պայթյուոն տեղի ունեցավ, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ, ևս 1-ը՝ համարվում է անհետ կորած։

Փաշինյանի իշխանության օրոք հսկայական մահեր են գրանցվել նաև կորոնավիրոսի հետևանքով։ Մահացած քաղաքացիների թիվը գերազանցում է 8000-ը։

2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 225 զոհ։

2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Դեպքի մանրամասները մինչ օրս բացահայտված չեն, դատական նիստերը շարունակվում են։

2023 թվականի հուլիսի 27-ին մահացավ փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ շուրջ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո։ Նրան 2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում դաժան ծեծի էին ենթարկել ՔՊ-ականները։





Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում