Ներքին 2 տարի առաջ - 11:00 09-12-2023

«Եռաբլուրը» Փաշինյանի և իր թիմի համար զուտ տարածք է․ հոգեբան

Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ ամբիոնից կրկին անդրադարձել էր իր իշխանության կողմից այդքան շահարկված «նախկիններ-ներկաներ» թեմային, հայտարարել, որ ի տարբերություն նախկինի, այսօր ՀՀ-ում քաղաքական գործիչները պադեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում։

Ուշագրավ է, որ Փաշինյանի բոլոր թվարկածները տեղի են ունեցել նաև իր իշխանության օրոք, և սրա մասին քաղաքական-հասարակական գործիչները, ինչպես նաև շարքային քաղաքացիները բազմաթիվ անգամներ են բարձրաձայնել։ Փաշինյանի այս ելույթում, սակայն, հատկանշական է «Եռաբլուր» զինվորական պանթեոնին վերաբերող դրվագը։ Տպավորություն է, որ «Եռաբլուրը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե սրբատեղի է, այլ զուտ հողատարածք։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հանգամանքին, նկատեց․

«Քանի որ այդ մարդը և իր ամբողջ շրջապատը, որոնք իշխանության են եկել, իրենք բարոյական շատ լուրջ խնդիրներ ունեն։ Ինչ է նշանակում սրբություն, ինչ է նշանակում ճիշտ խոսել, ինչ է նշանակում պատասխանատվություն վերցնել քո վրա, այս ամենը նաև բարոյական կատեգորիաներ են։

Հիմա, եթե այս մարդկանց մոտ ամեն ինչ առևտրի, շահի, պատասխանատվությունը ցրելու ձևն են ընդունում, ապա բնական է, որ «Եռաբլուրը» իրենց համար զուտ տարածք է։ Իրենք հայրենիքի մասին էլ են այդպես խոսում, ասում են՝ հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում ես, հայրենիքի զգացողություն էլ չունեն։ Այնպես որ իր դեպքում շատ նորմալ է,այլ կերպ պետք էլ չէր սպասել»։

Ուշագրավ է, որ նախորդ տարի սեպտեմբերի 21-ին Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն ապահովելու համար ոստիկանները զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժի կիրառմամբ դուրս հանեցին սրբավայրի տարածքից։ Իսկ այսօր՝ Արցախի լիակատար հանձնումից հետո, թե՜ Նիկոլ Փաշինյանը, թե՜ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները խուսափում են զինվորական պանթեոն այցելելուց։



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր