Արտաքին 2 տարի առաջ - 09:14 09-12-2023

Պուտինը կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել՝ նախագահական նոր ժամկետի համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցներից հետ հանդիպման ժամանակ:

Մասնավորապես ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան հայտնել է, որ ռուսաստանցի մարտիկները արարողության ժամանակ Պուտինին խնդրել են առաջադրվել:

«Ռազմաճակատում բոլորը անհանգստանում էին և մտածում, թե Պուտինը կառաջադրվի՞: Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց առաջադրման մեր խնդրանքը, ողջ Ռուսաստանը նրան աջակցում է», - ասել է Ժոգան:

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, մեկնաբանելով Պուտինի՝ ընտրությունների գնալու որոշումը, ասել է.«Մեր նախագահը երբեք չի խուսափել պատասխանատու որոշումներից, և այսօր նա հաստատեց դա։ Ես ինձ համարում եմ Պուտինի թիմի անդամ և, իհարկե, պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի այս որոշումը»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ համարի։ «Պուտինը կհայտարարի այդ մասին, երբ անհրաժեշտ և տեղին կհամարի, դա կլինի միանգամայն իր որոշումը»,- ասել է նա լրագրողներին։

Նա հավելել է, որ ՌԴ շատ քաղաքացիներ Պուտինին խնդրում են նորից առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան