Ներքին 2 տարի առաջ - 17:30 08-12-2023

Գաղափարն, ինքնին՝ ողջունում եմ, բայց չեմ կարծում, որ դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու ենք․ փաստաբան

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր համակարգը թեթևացնելու է դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:

Oragir.News-ը կապ հաստատեց փաստաբան Միհրան Պողոսյանի հետ՝ մեկնաբանում ստանալու համար․

«Մի դիրքորոշում ունեմ այս ամենի հետ կապված։ Սկզբունքնորեն՝ սա կարող է թեթևացնել, բայց ես չեմ կարծում՝ այժմյան պայմաններում հնարավոր է ծանրաբեռնվածությունը թեթևացնել։ Խնդիրն ուրիշ տեղ է՝ որ ամեն արժեցող-չարժեցող հանգամանքները քննարկման առարկա են դառնում դատական համակարգում։ Այսինքն՝ քրեական գործ են դառնում գործի արժեք չունեցող հանգամանքները, այդ գործերով ծանրաբեռնում դատարանները ու հետո բողոքում, որ ծանրաբեռնված են դատարանները։

Գաղափարն, ինքնին, քրեական արդարադատության հետ կապված՝ ողջունում եմ, բայց չեմ կարծում, որ դրանով դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու ենք»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացված նախագծի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Դատական, Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում