Ներքին 3 տարի առաջ - 16:21 13-09-2022

Մենք կարող ենք 20 րոպե հետո հանրահավաք հրավիրել, բայց պետք է հասկանանք, թե հանրահավաքով ինչ խնդիր ենք լուծելու


Մենք ծանոթանալով ԱԺ հայտարարության նախագծի տեքստին, մենք գտանք, որ այն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապված ունեինք մեր դիտարկումներն ու գնահատականը, որը պետք է ներատռվեր ԱԺ հայտարարության տեքստի մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ կրկին հանրահավաքներ հրավիրեն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք կարող ենք 20 րոպե հետո հանրահավաք հրավիրել, միշտ պատրաստ ենք, բայց պետք է հասկանանք, թե հանրահավաքով ինչ խնդիր ենք լուծելու: Այս պահի դրությամբ էդ որոշումը չունենք: Նաեւ պետք է գնահատենք այն իրավիճակը, որ գոյություն ունի սահմաններին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ