Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:32 08-12-2023

Տեխզննում անցնելիս գազաբալոնի վկայագիր են պահանջում

Ավտոմեքենայի տեխզննում անցնելիս այսուհետ ստուգում են նաև գաազաբալոնների վկայագրերի առկայությունը։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ բազմաթիվ վարորդներ լուրջ խնդիրների են բախվում։

«Երբ գազաբալոնների վկայագրման օրենքն ուժի մեջ մտավ, ես անվտանգության նկատառումներով պայմանավորված ստուգում անցա և վկայագիր տվեցին։ Հիմա, երբ մեքենաս տեխզննման եմ բերել, պարզվում է, որ ինձ տրամադրած վկայագիրը օնլայն հարթակում չկա, այսինքն՝ կեղծ թղթեր են տրամադրել,այն դեպքում, երբ նշված ընկերությունը լիցենզավորված էր․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այս գործընթացն էլ է թերի ընթանում, քանի որ ստուգում են միայն այն ավտոմեքենաների վկայագրերը, որոնց վարորդներն ասում են, որ գազով են վարում։

«Իրենք տեղում հարցնում են գազո՞վ եք քշում, թե՞ բենզինով, եթե ասում ես՝ բենզին, գազաբալոնի վկայագիր չեն պահանջում»։

Հիշեցնենք, որ ինչպես երեկ արդեն գրել էր Oragir.News-ը, ԵՐևանի գազալցակայաններում չեն լիցքավորում այն մեքենաները, որոնք առցանց ինչ-որ համակարգում չեն երևում։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից նոր գործընթաց էր սկսվել` գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները պետք է վկայագրվեին։ Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը` վկայագրման համար հերթագրված վարորդները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լիցքավորելու իրենց մեքենաները գազալցակայաններում։

Տրանսպորտային միջոցները գազալցակայաններում պետք է լիցքավորվեին միայն այն ժամանակ, երբ վարորդը ներկայացներ լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, սակայն որոշումն այդպես էլ մնացել էր թղթի վրա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր