Արտաքին 2 տարի առաջ - 10:13 09-12-2023

ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կա․ Մեդվեդև

Բայդենի վարչակազմն ամենևին էլ նոր չէ և ունի պատմական նախադեպեր։ «Փող տվեք մեր տղային (գրեք անհրաժեշտ ազգանունը), այլապես մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել ռուսների հետ», - այսպես էին ասում տարբեր ժամանակներում Ամերիկայի տարբեր նախագահներ՝ դոլարներ կորզելով իրենց օրենսդիրներից։

Այս մասին սոցցանցերում գրել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այսօր հարցն այլ է.

1․ Երբեք այսքան գումար չեն կորզել մի փոքր պետության համար, որը գտնվում է փլուզման փուլում։

2․ Երբեք այդքան ագրեսիվ և լկտիաբար փող չեն կորզել մի երկրի համար, որը բացահայտորեն կոռումպացրել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահին և նրա ընտանիքի անդամներին:

3․ Երբեք, սկսած Կարիբյան ճգնաժամից, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի, այդքան իրական չի եղել:

Սա նոր երևույթ է ամերիկյան քաղաքական դիսկուրսում, որը ստեղծվել է «Ջո, Հանթեր և գործընկերներ» ԲԲԸ-ի կողմից: Նրանք կանգնած են իմպիչմենտի (որը քիչ հավանական է) և ընտրություններում պարտվելու (ինչը շատ հավանական է) հեռանկարի առաջ։ Այստեղից էլ մեզ հասցեագրված անպատկառ շանտաժը, շարունակական հիստերիան ու վայրի ակնարկները։

Վարչակազմն ու նրանց վախեցած խնամարկյալը, իհարկե, կստանան գումարը։ Եթե ոչ հիմա, ապա նոր տարում։ Որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ։ Եվ այս փողերի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենի ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է Մեդվեդևը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը