Ներքին 3 տարի առաջ - 16:19 31-03-2023

Մհեր Սահակյանը հարվածել է․ քանի որ իրական վտանգ է զգացել, նա չեզոքացրել է վտանգը․ պաշտպան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ձերբակալելուց հետո համացանցում լայնորեն քննարկվում է հարցը, թե արդյոք իրավապահներն իրավասություն ունեն ձերբակալելու պատգամավորին, երբ նա անձեռնմխելիություն ունի։

Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը շատ է քննարկվում այն պատճառով, որ այն ժամանակ, երբ ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն էին անում, հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորների վրա և հարվածներ էին հասցնում՝ որևէ մեկը չձերբակալեց։


«Ուստի մարդկանց մոտ տպավորություն է, որ չի կարող պատգամավորը ձերբակալվել։ Այնինչ, ըստ օրենքի, ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո պատգամավորը կարող է ձերբակալվել, բայց չի կարող կալանավորվել՝ առանց ԱԺ-ի կողմից անձեռնմխելիությունից զրկվելը»։


Փաստաբանն ընդգծեց, որ Մհեր Սահակյանը հարվածել է․ քանի որ իրական վտանգ է զգացել։ «Այդպիսով, նա չեզոքացրել է վտանգը։ Երբ Վլադիմիր Վարդանյանը մոտեցել է իրեն՝ հաշվի առնելով նախորդ փորձը, թե ինչպես էին անպատիժ կերպով ծեծի ենթարկում տարբեր ընդդիմադիր պատգամավորների, շատերից աչքի առաջ է, թե ինչպես էին դաժան ծեծի ենթարկում օրինակ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին, այս ամենը հաշվի առնելով պատգամավորը իրական վտանգ է զգացել, որ իրեն կարող են հարվածել, դրա համար էլ ինքն է առաջինը հարվածել՝ ինքնապաշտպանության նկատառումներով»։


Մելիքյանն ասաց, որ ոստիկանությունում ընթացակարգային գործողություններ են կատարվել, մասնավորապես, կատարվել է անձնական խուզարկություն, հաջորդ գործողությունը լինելու է գործը նախաքննության մարմնին փոխանցելը, որին կհաջորդի խուզարկությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել