Նախագծվող և կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են միջազգային նորմատիվներին․ Անահիտ Թարխանյան
copy image url

Նախագծվող և կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են միջազգային նորմատիվներին․ Անահիտ Թարխանյան

Ներքին 1 տարի առաջ - 17:20 07-12-2023
Երևանը, լինելով ամենախիտ բնակեցված քաղաքը, համարվում է Հայաստանում երկրորդ ամենասեյսմիկ գոտին։ Չնայած դրան, մայրաքաղաքում սնկի պես աճում են շենք-շինությունները։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի խոսքով՝ ներկայումս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են անվտանգության բոլոր չափորոշիչներին։

«Նախագծվող և կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են միջազգային նորմատիվներին և շատ խիստ ստուգում են անցնում քաղշինի կողմից, որպեսզի շենքերը ապահովված լինեն էլեմենտար սեյսմակայունությամբ, որն անհնրաժեշտ է Երևանին։ Խոսքս ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի մասին է։ Կառուցվող շենքերի սեյսմակայունությունը հաշվարկվում են և կառուցվում են 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար»,- ասաց Անահիտ Թարխանյանը Oragir.News-ի հետ հարցազրույցում։

Ամենից շատ դիտված