Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:19 06-12-2023

Այն, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը չի տիրապետում ՏԻՄ օրենքի պահանջներին, զարմանալի չէ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը չի տիրապետում ՏԻՄ օրենքի պահանջներին, զարմանալի չէ։ Բայց որ նման մակարդակի գիտելիքներ ունի Տարածքային կառավարման նախարարը, մեղմ ասած, ողբերգություն է։

Այսօր Գնել Սանոսյանն ասում է, որ Ալավերդու երեկվա նիստի ընթացքում որևէ օրենք չի խախտվել։

Եվ այսպես, նիստը սկսվել է 10։00՝ առանց համայնքի ղեկավարի ներկայանալու։ Համայնքի ղեկավարը նիստերի դահլիճ է մտել 10։27, որից հետո ոստիկանության զորքերի կողմից բռնությամբ դուրս է բերվել դահլիճից։

Եվ այսպես, ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Այսինքն, ավագանու անդամները պարտավոր էին սպասել կես ժամ, որից հետո նոր սկսել նիստը։

Չեմ կարծում, որ Գնել Սանոսյանը սուտ է խոսում, մնում է այն, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտի գլխավոր օրենքին»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին