Արտաքին 2 տարի առաջ - 17:55 06-12-2023

ՀՀ-ին մատակարարվող Bastion զրահամեքենաները «ոչ լիկվիդային» են․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Չէինք ցանկանա, որ Հայաստանի ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին»»,- ասել է նա։

Զախարովան պնդել է, որ Ֆրանսիայի կողմից մատակարարվող Bastion զրահամեքենաները «ոչ լիկվիդային» են։

«Եթե շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք, առնչվում են Հայաստանի գործող իշխանություններին, այս տեղեկատվությունը խեղաթյուրված չներկայացներին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ իրենց երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսքին, ապա, հավանաբար, ավելի պարզ կլիներ, որ Հայաստանի ժողովրդին ևս մեկ անգամ Արևմուտքի կողմից կեղծիք է տրվում»,- ասել է նա:

Մարիա Զախարովան նաև ասել է, որ Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է բանակցությունների Ռուսաստանի Դաշնությունում և երրորդ երկրներում։

«Մենք երկրներին հրավերներ ենք ուղարկել Մոսկվայում հանդիպումների և երրորդ երկրներում բազմակողմ բանակցությունների շրջանակում: Բաքուն միշտ հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը: Ցավոք, մենք նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին: Գուցե նրանք կարծում են, որ իրենց նոր խորհրդականները՝ Փարիզը, Վաշինգտոնը, Բրյուսելը, կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան առաջարկել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»