Արտաքին 2 տարի առաջ - 21:10 06-12-2023

Էրդողանը մեկնում է Հունաստան

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 6-ին մեկնելու է Հունաստան, որտեղ հանդիպելու է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսի հետ, ինչպես նաև Հունաստանի նախագահի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Աղբյուրի տեղեկություններով, քննարկվելու են թուրք-հունական հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում` Էգեյան ծովի ավազանում պահպանվող լարվածությունը երկու երկրների միջև։

Նաև հանդիպումներ տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների միջև։ Նշվում է, որ Էրդողանի այցի ընթացքում կլինի ուժեղացված պարեկային ծառայություն։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանի անվտանգությունն օդանավակայանում կպահպանեն 3500 ոստիկաններ, ինչպես նաև դրոններ ու ուղղաթիռներ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»