Ներքին 2 տարի առաջ - 20:53 06-12-2023

Երանի հրաշք լինի, ու իմ բալից մի լուր ունենանք․ անհետ կորած զինծառայողի մորաքույր

Արցախյան 44-օրյա պատերազմից երեք տարի է անցել, մինչդեռ Գենադի Արամի Մնացականյանին ծնողներն ու հարազատները սպասում են ամեն օր ու ժամ, արդեն պատրաստ են լսել ամենավատ լուրը, միայն թե իմանան իրենց որդու մասին որևէ բան։

«Այսօր Գենադիի ծննդյան օրն է, լրանում է բալիս 22-ամյակը, իսկ մենք արդեն երեք տարի շարունակ այդ օրը նշում ենք առանց իր ֆիզիկական ներկայության»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գենադիի մորաքույրը՝ Ինգա Մանուկյանը։



Գենադին ծնվել է ՀՀ քաղաք Սևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ՌԴ։

«Կարող էր չգալ ծառայության, բայց նա որոշեց ու եկավ․․․․ երանի չգար․․․․ երանի պատերազմները վերջանային»,- մղկտում է Ինգան ու ասում, որ թեկուզ քրոջ որդին 44-օրյա պատերազմի օրերին զինվոր էր, բայց ամեն օր զանգում էր պատերազմի դաշտից ու հարցնում իրենց որպիսությունը։

«Ամեն օր զանգար տամ։ Ամսի 7-ին կտրվեց։ Զանգ չկար, դե ասումին՝ կապ չկա, հույսինք տամ մեզ։ Մինը ասումար՝ տեսնողա իլալ, վար վիրավոր հինգերեն հանելիսա իլալ, էն մինը ասումար՝ բայրակթարը վրդեղ իլալն՝ բոմբա վերածալ։ Ու տենց…»,- ասում է Ինգան Արցախի բարբառով։



Ինգայի խոսքով՝ արդեն երեք տարի իրենք հույս են պահում, որ Գենադին գերի է, ու մի օր որևէ լուր կունենան․ «Ախր շատ դաժան է ապրել այսպես, անորոշության մեջ, այլևս դիմանալու չէ…»։

Այսօր Մարտակերտից բռնի տեղահանված Ինգայի ընտանիքը՝ մոռացած իր վիշտը (ամուսինը՝ սպա Գեղամ Մանուկյանը, ևս զոհվել է Մատաղիսում), մի երազանք ունի՝ հրաշքով փրկված տեսնել իրենց սիրելի Գենադիին: Ասում է՝ «Հրաշքներ լինում են», ու ինքը հավատում է։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում