Արտաքին 2 տարի առաջ - 14:20 06-12-2023

Ադրբեջանն ապացուցեց, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է «խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով»։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառման ժամանակ:

Ալիևը նշել է, որ այսպես կոչված «օկուպացիայի շրջանում» Մինսկի խմբի համանախագահները համաձայն էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրա խոսքով՝ իրենք ապացուցեցին, որ երեք երկրներն էլ սխալվել են։

«Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի