Ներքին 2 տարի առաջ - 19:58 05-12-2023

Կարողանում են՝ թող գնան, բանակցեն, զենք բերեն. Թևան Պողոսյան

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Այս մասին ԱԺ-ում դեկտեմբերի 4-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- ասել է ՊՆ փոխնախարարը։

Եթե վերջին ամիսներին ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԺ նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ փաստացի դադարեցրել են ՌԴ գործընկերների հետ ուղիղ շփումը, ապա ինչպե՞ս է հնարավոր հարցը լուծել գործընկերային հարաբերություններով։

Oragir.News-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Եթե կարողանում են, թող դատի տան։ Կարողանում են՝ թող լուծեն հարցը։ Կարևորն արդյունքն է։ Կարողանում են՝ թող դատով լուծեն, կարողանում են՝ թող բանակցություններով լուծեն։

Ցանկացած գործողություն ունենում է հետևանքներ։ Եթե այդ հետևանքները ձեզ դուր չեն գալիս՝ առաջինը մեղադրեք ինքներդ ձեզ, ձեր սխալները հասկացեք. ի՞նչ գործողություններ եք արել, և դրա արդյունքը ինչո՞ւ է եղել այսպիսին։

Նորմալ կլիներ, որ բոլոր հարցերը բանակցություններով լուծեին, և չդառնար այն վիճակը, որտեղ ամեն մեկը վառեր եղած բոլոր հնարավորությունները։

Կարողանում են՝ թող գնան բանակցեն, զենք բերեն»,-ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»