Ներքին 2 տարի առաջ - 16:39 05-12-2023

Քաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին

Դեկտեմբերի 1-ին Բրյուրսովի համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին փորձել են կալանավորել, սակայն նրա պաշտպանների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դեռևս սահմանափակվել են «վարչական հսկողություն» կիրառելով։

Ց․Ակոպյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա, լինելով ֆակուլտետի դեկան, բացակա դասախոսի փոխարեն ինքն ընդունել է քննությունները և գնահատել ուսանողի իր ստորագրությամբ, իր անունով, ինչը հանցագործություն որակելն անհեթեթություն է։

Ակհնայտ է, որ քաղաքական գիտությունների թեկնածու Ց․Ակոպյանի դեմ այս անհեթեթ հետապնդումը պայմանավորված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելու «Հայաքվե» օրինագծի նախաձեռնող խմբի անդամ լինելու հետ։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ին այդ օրինագիծը քննարկվելու է ԱԺ-ում։

Այս առիթով կոչ ենք անում «Հայաքվեին» մասնակցած և չմասնակցած բոլոր քաղաքացիներին սատարել Ց․Ակոպյանին, չհանդուրժել ակնհայտորեն քաղաքական աստառ ունեցող այս հետապնդումները։

Ց․Ակոպյանի բոլոր գործընկերներին՝ ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, ամբիոնների վարիչներին և դասախոսներին, կոչ ենք անում ձայն բարձրացնել ի պաշտպանություն իրենց գործընկերոջ։

Ց․Ակոպյանի նախկին ուսանողներին հորդորում ենք անմասն չմնալ Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար պայքարից՝ որպես դրա կարևոր բաղադրիչ հրապարակայնորեն աջակցելով իրենց դասախոսին։

Հայաստանում գործող միջազգային, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, հատկապես, որ այն կապված է «Հայաքվե» ուղիղ ժողովրդավարական նախաձեռնության հետ։

Դատարաններին հորդորում ենք վերջ տալ Արցախը հանձնող, Հայաստանն աղետի տանող բռնապետական համակարգի ապօրինի հրահանգները կատարելուց։

Հայտարարությունը բաց է ստորագրելու համար։




«Հայաքվե» քաղաքաղիական նախաձեռնություն

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

«Քաղաքական հայ» ակումբ

Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամ

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

«Ազգությունս՝ Հայ» նախաձեռնություն

«Որդիների կանչ» ՀԿ

«Զինվոր» ՀԿ

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Ճառագայթ» ձախ ակումբ






Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»