Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:10 05-12-2023

Ով է երեկ զոհված պայմանագրային զինծառայողը և ինչպես է զոհվել

Դեկտեմբերի 4-ին՝ Վայքի դիրքերից մեկում, թշնամու կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանի հոգեհանգիստը կլինի այսօր՝ Եղեգնաձորի եկեղեցում, իսկ վաղը՝ 31-ամյա սպային կհանձնեն հողին։

«Գերասիմն ամուսնացած էր, դուստրն ընդամենը երեք տարեկան է։ Ընտանիքի օրինակելի հայր, որդի, ընկեր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Եղեգնաձորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը:

Եղեգնաձորի համայնքապետարանի զորահավաքային բաժանմունքի առաջատար մասնագետ Հայկազ Բաղդասարյանը ցավով է խոսում լեյտենանտ Գերասիմի կորստի մասին: Ասում է, որ համայնքում բոլորը նրան սիրում ու հարգում էին։

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, Բաղդասարյանը հավաստիացնում է, որ ամրաշինական աշխատանքներ կատարելու ընթացքում է Գերասիմը ստացել թշնամու դիպուկահարի կողմից մահացու վիրավորումը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»