ՀՀ-ն ՌԴ-ին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով. պաշտպանության փոխնախարար
copy image url

ՀՀ-ն ՌԴ-ին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով. պաշտպանության փոխնախարար

Ներքին 1 տարի առաջ - 16:39 04-12-2023
Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի», - պատասխանեց ՊՆ փոխնախարարը։

Սարգսյանը նշեց` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։