Ներքին 2 տարի առաջ - 12:35 03-12-2023

Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի Միկո Օլիկայնենի հետ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի Միկո Օլիկայնենի հետ:

ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմին` դառնալով Արևելյան Եվրոպայի և հարավային կովկասի առաջին երկիրը։

Հավատարումը հնարավորություն է ստեղծել Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել:

Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիր (ավարտված),
Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում:

Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։

Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»