Ներքին 2 տարի առաջ - 11:56 02-12-2023

Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին¸ որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին¸ «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության անձնակազմը կանչով մեկնել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկը¸ որտեղ հայտնաբերվել է նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա. Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով: Հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա. Առաքելյանին սպանել և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել է նույն գյուղի 24-ամյա բնակիչ է. Ա.-ն։
Դեկտեմբերի 1-ին, երեկոյան, Երևան քաղաքում վերջինս ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։ Աջ ձեռքի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքի կապակցությամբ երիտասարդը հայտարարել է¸ որ այն ստացել է Ա. Առաքելյանին հարվածելու հետևանքով:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա է. Ա-ին ձերբակալելու մասին¸ ով տվել է խոստովանական ցուցմունք՝ ընդունելով իր կողմից տարեց կնոջը ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելու հետևանքով սպանելու և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակելու հանգամանքը:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն¸ որպես վկաներ հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք¸ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ¸ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»