ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին
copy image url

ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին

Ներքին 1 տարի առաջ - 11:05 02-12-2023
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստանի Հանրապետություն։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Դեկտեմբերի 1-ին Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։

Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի