Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն․ Ժողովուրդ
copy image url

Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն․ Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:50 02-12-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի բյուջեի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հանրային քննարկման ժամկետը մինչեւ դեկտեմբերի 5-ն է, դրանից հետո նախագիծը քննարկվելու է Երեւանի ավագանիում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում։ Նախագիծը կայքում դիտվել է 255 անգամ։ Ներկայացնենք փոքրիկ մասեր, թե ինչպես է պատրաստվում Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել դեֆիցիտ ունեցող բյուջեն։

Օրինակ՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 26 մլն դրամ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համայնքային ծառայողների վերապատրաստման եւ նեղ մասնագիտական ու կոմպետենցիաների վերապատրաստման համար աշխատակիցների մասնակցելու գործընթացը ապահովելու համար։ Հարցն այն է, որ մասնագիտական զարգացման կարիք կա ամբողջ քաղաքապետարանում։ Հետո անհասկանալի է այն փաստը, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար հատկացրել է գրասենյակային նյութերին եւ հագուստներին, քան վերը նշված մասնագիտական զարգացմանը։

«Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածով ծախսերը ծրագրվել են 69 մլն դրամ, ինչը ավելի է 2023 թվականի հաստատված ցուցանիշից 7 մլն դրամով. հաշվարկվել են՝ հաշվի առնելով գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Հավելենք նաեւ, որ հազիվհազ ընտրված ֆրակցիայի բյուջեում, ինչպես իրենց դեպքում հաճախ է լինում, ահռելի գումար է հատկացված կենցաղային եւ հանրային սննդին։

«Կենցաղային եւ հանրային սննդի ծառայություններ» գծով նախատեսվել է 33 մլն դրամ՝ 2023 թվականի 30 մլն դրամի դիմաց. ավելացումը հիմնականում պայմանավորված է գնաճով եւ նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով: Բյուջեի քննարկումներից հետո սպասենք եւ տեսնենք, թե նման ավել ծախսերը որ ընկերություններից են կատարվելու, եւ որ իշխանականն է հարստանալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր