Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:17 01-12-2023

Ստեփանակերտից դուրս գալուց առաջինն ակորդեոնս եմ վերցրել. արցախցի 14-ամյա Միքայելի պատմությունը

Արցախցի 14-ամյա Միքայել Համբարձումովը մինչ զրույցը սկսելը, դաշնամուրն է բացում, սկսում նվագել, ոչ թե իր սիրելի ստեղծագործությունը, այլ , որը արդեն հասցրել է սովորել։

Միքայելը 9 տարեկանից է նվագում, Ստեփանակերտում ակորդեոնի է գնացել։ Գյումրի տեղափոխվելուց հետո, սկսել է դաշնամուրի դասերի հաճախել, օրերս դաշնամուր է նվեր ստացել Գյումրիի կամերային դահլիճի կողմից։

«Ես 9 տարեկանից զբաղվել եմ երաժշտությամբ, մայրիկս ինձ տարավ երաժշտական դպրոց, նա շատ էր ուզում, որ ես շեփորի գնամ, բայց շեփորի դասարանում աշակերտները շատ էին, դրա համար էլ ակորդեոնի դասարան գնացի։ Էնտեղ մի տղա կար, շատ լավ էր նվագում, հենց ինքն էլ եղավ պատճառը, որ սիրեմ ակորդեոնը»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի 14-ամյա Միքայել Համբարձումովը։


Միքայելի ընտանիքը սեպտեմբերի 25-ին է տեղափոխվել Գյումրի։ Հիմա նա Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցում է սովորում, դաշնամուրի բաժնի 5-րդ դասարանում։ Միքայելն ասում է՝ Ստեփանակերտից դուրս գալուց առաջինը ակորդեոնն է վերցրել, բայց ինչ տեղափոխվել են, դեռևս չի նվագել, բայց միևնույնն է իր համար ավելի հոգեհարազատը ակորդեոնն է։
Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան