Մամուլ 2 տարի առաջ - 08:03 01-12-2023

ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՔՊ-ական մի խումբ պատգամավորների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ փակ հանդիպումը։ Ավելի վաղ գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ԱԺ-ին է ներկայացրել մեկը մյուսից ունիկալ թեկնածուներ, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանին, ով 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր է քննել՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումներն է տվել:

Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, ով չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։ Երրորդը վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանն է, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը:

Երեկվա հանդիպմանը 20-25 պատգամավոր է մասնակցել, ինչը վկայում է, որ ՔՊ-ն առաջնորդվում է վերեւից ստացած հրահանգներով՝ ում ասեն, նրան էլ կընտրեն։ Թեպետ մեզ խոստովանեցին, որ իշխանության սրտի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այնքան էլ լավ տպավորություն չի թողել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»