Ներքին 3 տարի առաջ - 20:00 07-08-2023

Արձագանք՝ ՀՀ դատավորների միության անդամությունից որոշ դատավորների հրաժարվելու գործընթացին

ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել․

Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ դատավորների միությունը, որը անկախ հասարակական միավորում է, հիմնվել է դատավորների շահերի ընդհանրության, կամավոր անդամության և ինքնակառավարման սկզբունքներով, ստեղծվել է դատական իշխանությանն աջակցելու, դատավորների իրավունքների պաշտպանության, դատավորների անկախության և դատական իշխանության հեղինակության բարձրացման, անկախ դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակը բարձացնելու, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման և հասարակությունում իրավունքի գերակայության երաշխավորման նպատակներով։

Իրավասու մարմնի թողտվության հետևանքով Միությունը, համակողմանիորեն անդրադառնալով և արձագանքելով դատական իշխանության և դատավորների անկախության առջև ծառացած մարտահրավերի, փաստացի իրականացնում է նաև գործառույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումներով վերապահված են հենց այդ մարմնին՝ Բարձրագույն դատական խորհուրդին։

Վերահաստատում ենք՝ Միությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը:

Միությանը կարող են անդամագրվել և նրա գործունեությանն իրենց մասնակցությամբ և աջակցությամբ նպաստել ինչպես գործող, այնպես էլ նախկին այն դատավորները, որոնք իրենց գործի նվիրյալներ են, գիտակցում են իրենց սահմանադրական առաքելությունն իրականացնելու ողջ նշանակությունը, միավորված են ընդհանրական այնպիսի գաղափարներով և նպատակներով, ինչպիսիք են՝ դատավորների և դատական իշխանության անկախության, հեղինակության պաշտպանությունը ու ամրապնդումը։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր այն դատավորներին, որոնք իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել մեր շարքերը՝ դրանով իսկ աջակցելով Միության ինքնամաքրմանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան