Ներքին 2 տարի առաջ - 22:12 30-11-2023

Նիդերլանդների փոխդեսպանի հետ անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի հետագա համագործակցությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարին և Լեյդենի համալասարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերին:

Նախարարի տեղակալը ողջույնի խոսքում նշել է, որ Ակադեմիան բարձր հեղինակություն և կարգավիճակ ունեցող իրավաբանական լավագույն կրթական հաստատություն է, որտեղ բազային իրավական գիտելիք ստացած մարդիկ, ովքեր ընտրում են դատավորի, դատախազի, քննիչի ճանապարհը, մասնագիտանում են, ապա կարիերայի ընթացքում ծանոթանում իրավունքի զարգացմանն ու մասնագիտական մարտահրավերներին: Նախարարի տեղակալը՝ համագործակցության այս փուլում, հատկապես կարևորել է ՀՀ-ի՝ միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ դառնալը:

Մատնանշել է Արդարադատության նախարարության համակարգմամբ ներպետական ընթացակարգերը վերանայելու, կանոնադրության տրամաբանությանը համապատասխանեցնելու և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հռոմի կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպումը: Արա Մկրտչյանը հույս է հայտնել, որ նշվածի շրջանակներում կլինեն համագործակցության հետագա գործուն քայլեր:

Հանդիպումից հետո Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերը Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի ներկայացուցիչների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ագրեսիայի հանցագործություններին առնչվող նոր միջազգային տրիբունալը» թեմայով:

Ավելի վաղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին, որի շրջանանկերում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ դատական, մարդկային ռեսուրսների զարգացման և այլ ուղղություններով կատարվող աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»