Ներքին 2 տարի առաջ - 17:51 30-11-2023

Սևանա լճի հիմնախնդիրներն են քննարկվելու

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրներին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի գործողություններին՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։

«Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակներից է նաև ամրապնդել ծրագրի, հանձնաժողովի և կառավարական գործընկերների միջև համագործակցությունը Սևանա լճի էկոհամակարգի ավելի լավ կառավարմանն ուղղված միջոցառումների պլանավորման և համակարգման գործում»,- նշված է ԳԱԱ հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»