Ներքին 2 տարի առաջ - 15:21 30-11-2023

Արցախցի տնօրենը Հայաստանում ստիպված է պահակություն անել

«Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախում ուսուցիչների թիվը 4320 էր։ Պատերազմից հետո ուսուցիչների թիվը պակասեց ավելի քան 1000-ով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Միքայել Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ արցախցի ուսուցիչների առջև այսօր մեծ խնդիրներ են ծառացել։ «Այսօր մեր մտավորականների մեծ մասը կեցության խնդիր ունի։ Իսկ քանի որ այդ խնդիրը ՀՀ-ում լուծելն իրենից դժվարություններ է առաջադրում, ստիպված շատերը թողնում ու տեղափոխվում են այլ երկիր։ Ես անձամբ գիտեմ տնօրենների և ուսուցիչների, ովքեր արդեն տեղափոխվել են այլ երկրներ։ Ցավոք, գիտեմ նաև տնօրենի, ով պահակություն է անում»,- ասում է Միքայել Համբարձումյանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում Արցախից բռնագաղթված ուսուցիչների համար նախատեսված ծրագրին, ըստ որի՝ արցախցի մանկավարժներին հնարավորություն է ընձեռվում արտամրցութային կարգով աշխատանքի տեղավորվել մարզային դպրոցներում, նախկին փոխնախարարն այդտեղ էլ է խնդիրներ տեսնում, քանի որ ինքը որպես մաթեմատիկայի ուսուցիչ, մինչ օրս չի կարողացել տեղավորվել աշխատանքի։

«Պարզվում է և՛ կարիք կա մաթեմատիկայի ուսուցչի, և՝ չկա, քանի որ 5 ժամ Երևանի մի դպրոցում կա ազատ դասաժամ, 8-ը մեկ այլ դպրոցում, և այդպես շարունակ։ Հարց, բայց ինչպե՞ս կարող է ուսուցիչը մեկ-երկու ժամվա տարբերությամբ հասնել մի դպրոցից մյուսը, իսկ հաջորդ խնդիրն էլ ցածր վարձատրությունն է, որի համար չես կարող օգտվել այլ տրանսպորտային միջոցներից: Հիմա, համոզված եմ, որ շատերդ կասեք, որ գնամ շրջաններ։ Ասենք, օրինակ որևէ սահմանամերձ շրջանում ինձ առաջարկում են իքս դասաժամ, իսկ արդյո՞ք ինձ բավարարում են կացարանով։ Խոսքս նույնիսկ անվճար կացարանին չի վերաբերում, թեկուզ լինի վարձով, բայց, երբ մի բան էլ սրտնեղում են, երբ այդ հարցը բարձրացնում ես, սա արդեն մեծ խնդիր է»,-ասում է մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»