Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում՝ աշխատասենյակում, հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ՝ 67-ամյա Վարդան Թ.-ի դին:
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ
Oragir.News-ը գրել էր, որ նոյեմբերի 28-ին մահացել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի պարետը։ Հավաքվածների խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն էր եղել։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: