Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
copy image url

Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ներքին 1 տարի առաջ - 13:35 29-11-2023
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: